Գլխավոր դատախազից մերժված և վերջերս ԲՀԿ շարքերը համալրած Լյովա Խաչատրյանի համար երբեմնի “քաղհալածյալի” կարգավիճակը դաս է եղել, և այժմ նա խուսափում է պատասխանել լրագրողների հարցերին: “Հրապարակի” հետ զրույցի ընթացքում ապարանցի Խաչատրյանն այնքան է խճճվել, որ մի շարք աբսուրդային հայտարարություններ է արել: Օրինակ, հորդորել է իրեն հարցեր չտալ, քանի որ ԲՀԿ-ն այլևս “գոնե 2 ամիս քաղաքական գործընթացներին չի մասնակցում, որովհետև քաղաքական հետաքրքրություններ չունենքե: Եթե քաղաքական գործընթացներին չեք մասնակցելու, ինչո՞ւ եք եկել Աժ արտահերթ նիստին, Աժ-ն ապաքաղաքական մարմի՞ն է: “Աժ-ն կառավարության կցորդն է”,- հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավորը: Նախագահական ընտրություններին չմասնակցելու հանգամանքը, փաստորեն, անթույլատրելի՞ է ԲՀԿ-ի պարագայում, Դուք է՞լ եք կարծում, որ ԲՀԿ-ն այսպիսով կկնքի իր մահկանացուն: “ԲՀԿ-ն կա և հավերժ է”,- հոխորտացել է նա, և լոնք-լոնք գրեթե վազելով Աժ միջանցքներով` մտել ԲՀԿ-ի կորպուս` ուղիղ իր կուսակից Արա Արամյանի աշխատասենյակը և փրկվածի պես աղաղակել. “Ահա պարոն Արամյանը, Ձեր բոլոր հարցերն ուղղեք իրեն”:
Հրապարակ. Լյովա Խաչատրյանի աբսուրդային հայտարարությունները
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ