Իտալական կինոյի ճանաչված և սիրված դերասանուհի Օռնելա Մուտին չէր կարող մերժել հայկական կինոփառատոնին մասնակցելու առաջարկը Հայաստանի համար կարևոր տարում: Երևանյան «Ոսկե ծիրան» 12րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն այս մասին խոստովանեց հուլիսի 12ին հայ երկրպագուների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: «Արմենպրես»ը ներկայացնում է Մուտիի հետ հանդիպման յուրահատուկ ակնթարթները:
Օռնելա Մուտին՝ Հայաստանի մասին
Ես ընդունեցի փառատոնի հրավերը, որովհետև այս տարին հատուկ է Հայաստանի համար: Հայաստանն այն երկիրն է, որ շատ է ճնշված եղել: Ես ունեմ մի շատ թանկագին ընկեր, որն ամուսնացել է հայի հետ: Նրա միջոցով ես շատ եմ լսել Հայաստանի մասին,
ինձ շատ է դուր գալիս այս փառատոնը: Ինձ շատ դուր եկավ ֆիլմերի ընտրությունը, որ կատարեց փառատոնը: Երբեք չեմ եղել Հայաստանում, ինձ ասել են, որ Հայաստանը կախարդական երկիր է, ոչ թե որովհետև գեղեցիկ է, այլև հոգեվոր է. չկարողացա
մերժել: Զարմացած եմ, թե ինչպես են իտալերեն խոսում այստեղ:
«Սվանի սերը» կինոնկարի մասին
Այս ֆիլմը ցանկացել են նկարահանել շատ ռեժիսորներ, սա շատ դժվար գործ է: Ես շատ երջանիկ եմ, որ կարողացա խաղալ այն դերը: Այդ դարաշրջանը, հագուստը, երկխոսությունները շատ հաճելի էին:
Մուտին՝ երջանկության մասին
Մարդ ծնվում է, որպեսզի ուրախանա: Մարդ պետք է ընդունի ոչ երկրային էներգիան և իր հետ ներդաշնակության մեջ լինի: Եվ կլինի երջանիկ, եթե ավելի լավ կկարողանա հասկանալ այն, ինչ ունի և այն, ինչ չունի: Մեր հասարակությունը մեզ ցույց է տալիս այն, ինչ չունենք, և հետևաբար մոտանում ենք այն, ինչ չունենք:
Դերասանուհին «Ամենագեղեցիկ կինը» ֆիլմի մասին
Իմ քույրը պետք է մասնակցեր ֆիլմի համար նախատեսված փորձին, և ինձ խնդրեց, որ ուղեկցեմ նրան: Սա իրական կնոջ պատմությունն է, պատմություն մի կնոջ մասին, որը Սիցիլիայի սովորույթի դեմ գնաց՝ այն է՝ առևանգված կինը պետք է ամուսնանա: Նա իրականում շատ խիզախ ազջիկ էր: Ես էլ 14 տարեկան էի, ռեժիսորն ընտրեց ինձ այդ դերի համար:
Քննադատության և հանդիսատեսի մասին
Կան ֆիլմեր, որոնք քեզ մեծ հռչակ են բերում, ֆիլմեր, որոնք շոյում են դերասանի էգոն: Քննադատությունը և հանդիսատեսը միշտ չէ, որ համաձայն են: Կան ֆիլմեր, որ պատմական են, օրինակ «Անսանձի սանձահարումը», և երկրորդ ֆիլմը Չելենտանոյի
հետ նույնպես: Ես շնորհակալ եմ բոլոր ֆիլմերի համար:
Հայկական որևէ ֆիլմում նկարահանվելու մասին
Հայաստանը մեծ դերասաններ ունի, օրինակ՝ Ազնավուրը: Եթե կլինի առաջարկ, ես պատրաստ կլինեմ նկարահանվել հայկական
Նոր ֆիլմերի, ծրագրերի մասին
Տնտեսական ճգնաժամը նաև կինոյի վրա անդրադառնում: Ունեմ կարճամետրաժ անգլիական ֆիլմ, ինչպես նաև կմասնակցեմ իսպանական ֆիլմի նկարահանմանը: Բացի այդ, ՌԴում մի թատերական բեմականացման եմ մասնակցելու, մի քանի ամիս իմ
ռուսերենի վրա պետք է աշխատեմ: Էլի ծրագրեր կան, որոնց մասին չէի ցանկանա ակնարկել: Ճգնաժամը վատացավ, մենք՝ իտալացիներս, գնալով մոտենում ենք հույներին:
Ռեժիսոր դառնալ-չդառնալու մասին
Չգիտեմ, նույն հարցն ինձ որդիս տվեց մի քանի օր առաջ: Ես վստահ չեմ: Ունեմ փորձ, բայց անվստահություն եմ զգում: Լավ ռեժիսորը պետք է նաև լավ օպերատոր լինի: