Ժողովուրդ. ՀՀԿ-ն գաղտնի է պահում, թե որքան գումար է ծախսվել կենտրոնական գրասենյակի վերանորոգման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2010թ. սեպտեմբերի 22-ին Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակի շենքի տանիքը հերթական անգամ այրվեց: Առաջին անգամ շենքում հրդեհ էր բռնկվել մայիսի 22-ին, ինչի հետևանքով հրդեհվել էին գրասենյակի տանիքը և երկրորդ հարկը: Այսօր ՀՀԿ շենքն ամբողջությամբ, լուրջ ձևափոխումներով վերանորոգված է: “Ժողովուրդ”-ն արդեն տևական ժամանակ է` փորձում է պարզել, թե որքան գումար է ծախսել ՀՀԿ-ն նոր շենքի վերանորոգման համար, բայց իշխող կուսակցության ներկայացուցիչները, մեկը մյուսի վրա գցելով չեն ցանկանում հայտնել այդ տեղեկությունը: ՀՀԿ մամլո խոսնակ էդուարդ Շարմազանովը թերթի հետ զրույցում նշել է, թե դա իր գործը չէ. “Դրա հետ ես ի՞նչ կապ ունեմ, դիմեք ՀՀԿ կազմակերպչական գործերի ղեկավար Ռուբիկ Թադևոսյանին”: Իսկ Ռ. Թադևոսյանն էլ թերթի հետ զրույցում նշել է, որ ինքը տեղյակ չէ: Հետաքրքիր է, թե ինչու է ՀՀԿ-ն գաղտնի պահում ծախսված գումարների չափը:




Լրահոս