ՀԺ. 2 օպերլիազորի ձերբակալություն եվ բողոքի ակցիա ոստիկանությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ` ուշ երեկոյան թերթը տեղեկություն է ստացել, որ ՀՀ ոստիկանության Երևանի Կենտրոնի բաժնի քրեական հետախուզության երկու օպերլիազոր է ձերբակալվել, ինչի պատճառով նույն բաժնի տարբեր վարչությունների մոտ 60 աշխատակիցներ` որպես բողոքի նշան ազատման դիմումներ են ներկայացրել: Տեղեկությունները ճշտելու համար “ՀԺ”-ի թղթակիցը դիմել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին: Ձերբակալության փաստը ճշտելու համար Ահարոնյանը խորհուրդ է տվել դիմել Հատուկ քննչական ծառայություն, իսկ ազատման դիմումների մասով տեղեկությունը հերքել է: Այդուհանդերձ, թերթին հաջողվել է ճշտել ձերբակալվածների անունները` Խաչիկ և Արտակ: Իսկ թե ինչու են նրանց ձերբակալել` ուշ ժամի պատճառով ճշտել չի հաջողվել:




Լրահոս