Շառլ Ազնավուրի հրապարակում բացվեց Հենրիկ Մալյանի աստղը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ անվանի ռեժիսոր Հենրիկ Մալյանի աստղն այսուհետև կզարդարի Շառլ Ազնավուրի հրապարակը: Հուլիսի 12-ին Երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային 12-րդ կինոփառատոնի շրջանակում տեղի ունեցավ Մալյանի աստղի հանդիսավոր բացման արարողությունը:

Opening of Henrik Malyan's star in frames of the 12th Golden Apricot Yerevan Film Festival took place on Charles Aznavour Square

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Գևորգ Գևորգյանցը նշեց, որ երբ ասում ենք Հենրիկ Մալյանի անունը, միանգամից հիշում ենք «Մենք ենք, մեր սարերը», «Նվագախմբի տղաները» և նրա այլ կինոնկարները:  «Այդ բոլոր ֆիլմերը մեր երկրի պատմությունն են: Նա մաեստրո է, որի հետ մենք փորձում էինք ընկերություն անել: Կյանքում շատ համեստ, ամաչկոտ մարդ էր: Եթե այստեղ կանգնած լիներ, կամաչեր, գլուխը կիջեցներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Գևորգ Գևորգյանցը:

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ով աշխատել է Հենրիկ Մալյանի հետ, նշել է, որ աստղը զարդարում է քաղաքը և արտահայտում բոլորի սերը վարպետի նկատմամբ:

Opening of Henrik Malyan's star in frames of the 12th Golden Apricot Yerevan Film Festival took place on Charles Aznavour Square

«Հենրիկ Մալյանը ժողովրդի սիրտն է նվաճել: Նրա ֆիլմերը սիրված են արդեն քանի՜ սերունդ: Նա ստեղծագործական կյանքով ապրող անհատականություն էր»,-նշել է Տիգրան Մանսուրյանը:

Հենրիկ Մալյանը ծնվել է 1925 թվականին Վրաստանում:  1942-45 թթ. Թբիլիսիի գործարաններից մեկում աշխատել է որպես գծագրող և կապալառուի օգնական: 1951-ին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը, 1953-ին` Մոսկվայի թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բարձրագույն դասընթացը: 1951-54 թթ. ռեժիսոր է եղել Երևանի տարբեր թատրոններում: 1954-88 թթ. աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում: Հեղինակել է բազմաթիվ սիրված ֆիլմեր՝ այդ թվում՝ «Նվագախմբի տղաները», «Եռանկյունի», «Մենք ենք, մեր սարերը», «Կտոր մը երկինք»  և այլ կինոնկարներ:

Լրահոս