
Եվրախումբը չի հասել միասնական կարծիքի հունական ծրագրի հարցի վերաբերյալ և գրանցվել են տարաձայնություններ: Այս մասին հայտարարել է Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բետելը, ով մասնակցել է Բրյուսելում եվրագոտու երկրների վեհաժողովին, հաղորդում է ria.ru-ն:
Հանդիպման մասին տարածված հայտարարությունում ասվում է, որ Եվրախումբը դեռ չի տեսնում հիմքեր Հունաստանին տրամադրվող օգնության երրորդ փաթեթի վերաբերյալ բանակցությունները սկսելու համար:
Իր հերթին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարությամբ է հանդես եկել՝ ասելով, որ Եվրախումբը եվրագոտու վեհաժողովին չի ներկայացրել փաստաթղթեր, որոնք պետք է սկիզբ դնեին Հունաստանին ֆինանսական օգնության տրամադրման շուրջ բանակցություններին: