
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնում այսօր տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը:
Կինոփառատոնի պատվավոր հյուրերի թվում է իտալացի դերասանուհի Օռնելա Մուտին: «Ոսկե ծիրանի» շրջանակներում տեղի կունենա դերասանուհու մասնակցությամբ «Սվանի սերը» կինոնկարի երևանյան պրեմիերան:
Երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 12-19-ը, որի ընթացքում կցուցադրվի մոտ 200 ֆիլմ: