Նոր զարգացումներ՝ ՖԻՖԱ-ի գործում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շվեյցարիայի դատախազությունը կասկածելի 28  գործարքներ է հայտնաբերել, որոնք վերաբերում են 2018 և 2022 թվականների աշխարհի առաջնությանը: Այդ կերպ կասկածելի գործարքների մասին գործերի ընդհանուր թիվը հասել է 81-ի:

Շվեյցարիայի գլխավոր դատախազ Միխայել Լաուբերը հայտնել է, որ դատախազությունը բանկերից ստացել է փողերի լվացում ենթադրող 53 դեպքերի մասին տեղեկություն:

Նշենք, որ կաշառքներին վերաբերող հետաքննությունը սկսվել է մայիսին՝ ՖԻՖԱ-ի 7 պաշտոնյաների ձերբակալումից հետո: Ընդհանուր առմամբ կոռուպցիայի մեջ մեղադրանքներ է առաջադրված 14 նախկին և գործող պաշտոնյաների:




Լրահոս