
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը պաշտպանեց թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի տղամարդկանց մենախաղի հաղթողի տիտղոսը:
Այս տարվա եզրափակիչում սերբ թենիսիստը 4 սեթում առավելության հասավ աշխարհի երկրորդ ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի նկատմամբ: 2 ժամ 55 րոպե տեւած մրցախաղն ավարտվեց 7:6, 6:7, 6:4, 6:3 հաշվով: