
Հուլիսի 13-ին, ժամը 00.57-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի տներից մեկի մոտ իր վարած ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել առվում. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները առվից դուրս են բերել «ԳԱԶ 2410» մակնիշի 64 UL 244 պ/հ (վարորդ Հ.Հ.) ավտոմեքենան: Տուժածներ չկան: