Հայտնի է դարձել այն գումարը, որը կվաստակի Ռահիմ Ստերլինգը` «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուց հետո: Անգլիական ակումբը հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստին կվճարի շաբաթական 200 հազար ֆունտ (10,4 մլն տարեկան), հայտնում է The Telegraph-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Լիվերպուլ»-ը Ստերլինգի տրանսֆերի համար կստանա 49 մլն ֆունտ: 44 մլն-ը կվճարվի սկզբում, իսկ մյուսը կախված կլինի ֆուտբոլիստի խաղերի քանակից մանչեսթերյան ակումբում: