
Եվրագոտու անդամ երկրները Հունաստանի հարցով արտահերթ գագաթնաժողովի ժամանակ Հունաստանի տնտեսությանը ֆինանսական օգնություն ցուցաբերելու հարցով համաձայնության են եկել: Այս մասին Թվիթերի իր էջում գրել է Եվրախորհրդարանի նախագահ Դոնալդ Տուսկը:
Ավելի վաղ Կիպրոսի կառավարության ներկայացուցիչն իր միկրոբլոգում նաև հայտնել է, որ «կարծես թե գործարքը կայացել է»:
«17 ժամ տևած բանակցություններից հետո մենք մոտ ենք պայմանավորվածության ձեռք բերմանը: Եվրոպան ուժեղ է»,- հայտնել է Լյուքսեմբուրգի վարչապետ Կսավյե Բետելը:
Ձեռքբերված մանրամասները դեռևս չեն հաղորդվում: