ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օրերս Հայկական երաժշտական “Դար 21” հեռուստաալիքն անցկացրեց իր ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությունը: Արդեն երկրորդ տարին է` որոշակի փոփոխություններ են մտցվել քվեարկության ձեւի մեջ: Եթե նախկինում քվեարկում էր հեռուստաընկերության կազմկոմիտեն, ապա այժմ դա անում են շոու բիզնեսի ներկայացուցիչները: Քվեարկությանը մասնակցել է 70 հոգի, որոնց շարքում եղել են երգիչ-երգչուհիներ, ռեժիսորներ, երգահաններ, հաղորդավարներ եւ  ոճաբաններ:
Ներկայացնում ենք Հայկական երաժշտական հեռուստաալիքի 2012թ. մրցանակաբաշխության 7 անվանակարգերի հաղթողներին.
“Լավագույն երգիչ”՝ Էրիկ
“Լավագույն երգչուհի”՝ Լիլիթ Հովհաննիսյան
“Լավագույն խումբ”՝ “Ռեինկարնացիա”
“Լավագույն կատարում”՝ «Աշխարհումս իմն դուն իս» («Ռեինկարնացիա»)
“Լավագույն դուետ”՝ “Անհնարը” (Հասմիկ Կարապետյան եւ ԴերՀովա)
“Լավագույն հիթ”՝ “Անիրական” (Էրիկ)
“Լավագույն տեսահոլովակ”՝ “Թե աղջիկ լինեի” (Լիլիթ Հովհաննիսյան)
“Հանդիսատեսի համակրանք” անվանակարգում հաղթել է երգիչ Միհրան Ծառուկյանը:
Միջոցառմանը ներկա չէր “Լավագույն երգիչ”-ը՝ Էրիկը. այդ պահին նա Հայաստանում չէր: Սակայն հասցրել է շնորհակալություն հայտնել “Ֆեյսբուք”-ի իր էջում. “Շատ հաճելի անակնկալ էր ինձ համար, եւ չնայած Հայաստանում չեմ, բայց շնորհավորանքները շատ շուտ հասան ինձ: Շնորհակալ եմ իմ ընկերներին, կոլեգաներին եւ, իհարկե, իմ սիրելի “Դար 21″-ին”: 




Լրահոս