Որքան արժե հանգիստը հայաստանյան առողջարաններում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը հարուստ է բնական բուժիչ ռեսուրսներով, որոնց շարքում է նաև հանքային ջուրը:

ՀՀ-ում կան մի շարք առողջարաններ, որտեղ բուժվում են սիրտ-անոթային, ստամոքս-աղիքային, նյարդային, երիկամային, գինեկոլոգիական, շնչառական, շաքարային դիաբետիկ և մի շարք այլ հիվանդություններ:

Jermuk-4

Հայաստանում հանքաջրաբուժությունը տասնյակ տարիների պատմություն ունի: Տարեցտարի բացվում են առողջարաններ՝ համալրված ժամանակակից տեխնոլոգիաներով և բուժման նորագույն մեթոդներով: Բարձրակարգ առողջարաններ կան Ջերմուկում, Արզնիում, Վանաձորում, Դիլիջանում:

MG_2533

Ներկայացնում ենք ՀՀ-ում գործող առողջարանների գնային քաղաքականությունը և այլ պայմաններն ամառային ամիսներին:

Եվ այսպես: Ջերմուկը համարվում է Հայաստանի ամենասիրված առողջարանային քաղաքը թե՛ բուժման, թե՛ հանգստի և թե՛ ժամանցի համար:

jermuk-1_1

Ջերմուկում գործում են մի քանի հայտնի առողջարաններ: Դրանցից մեկն է «Արմենիա» առողջարանը, որը համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին: Առողջարանում գործում են բժշկությանը վերաբերող ժամանակակից տեխնոլոգիաներ: Շենքն աչքի է ընկնում իր ճարտարապետական դասական ոճով: Առողջարանը պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Արսենյանին:

jermuk-armenia-5-

Առողջարանում գործում է գնային հետևյալ քաղաքականությունը:

dgfvsdhdfy

Վերը նշված գներն իրենց մեջ ներառում են 3-անգամյա սնունդ:

Armenia-Jermuk-YanVoyage-14

Armenia-Jermuk-YanVoyage-10

Ջերմուկում գտնվող հայտնի առողջարաններից է նաև «Օլիմպիան»:

_MG

Առողջարանը կառուցվել է 1953 թվականին, հիմնովին վերանորոգվել 2006-ին: Էկոնոմ և բիզնես դասի սենյակները հագեցած են հարմարավետ կյանքի համար անհրաժեշտ բոլոր պարագաներով: Բուժական մասում գտնվում են նորագույն սարքերով հագեցած բուժական պրոցեդուրաների կաբինետները, որոնք անընդհատ թարմացվում են ֆիզիոթերապիայի ոլորտում մշակվող սարքերով և նոր բուժական մեթոդներով: Բուժ. անձնակազմը պարբերաբար վերապատրաստման դասընթացներ է անցնում սպասարկման որակը բարձրացնելու նպատակով:

13709466020

Առողջարանում գործում են հետևյալ գները:

Untitled

Ջերմուկում գտնվող «Գլաձոր» առողջարանում ծառայությունների արժեքն ավելի ցածր է, քան «Արմենիա» և «Օլիմպիա» հյուրանոցներում:

13581086820

Այստեղ սենյակների մեկ օրվա արժեքը սկսվում է 12 հազար դրամից և ըստ պայմանների բարձրանում մինչև 25 հազար դրամ: Ստորև ներկայացնում ենք կոնկրետ օգոստոս ամսվա գները:

Untitled

Առողջարանում մինչև 1  տարեկան երեխաները կարող են հանգստանալ անվճար: 1-7 տարեկան երեխաների համար նախատեսված է  50 % զեղչ, իսկ 7-10 տարեկան երեխաների՝ 25 % զեղչ:

13705174210

Ջերմուկի մեկ այլ` «Ջերմուկ-Մոսկվա» առողջարանը ևս համարվում է բուժման համար լավագույն առողջարաններից մեկը: Նշենք, որ առողջարանն առավել հայտնի է «Ջերմուկի թիվ 1» առողջարան անունով:

Armlur.am-ի հետ զրույցում առողջարանից տեղեկացրին, որ արդեն 3 տարի է, ինչ անվանափոխություն է տեղի ունեցել: «Նախկինում առողջարանի անվանումը եղել է «Մոսկովսկի», այնուհետև «Եղնիկ»: Քանի որ մենք արտասահմանցիների հետ ևս շփվում ենք, «Եղնիկ» անունը իրենց լեզուներով մի քիչ հասկանալի չէր: Դրա համար այժմ առողջարանը կոչվում է «Ջերմուկ-Մոսկվա»,- փոխանցեց աշխատակիցը:

Untitled

Այնտեղ հնարավոր է բուժել ստամոքս-աղիքային, հենա-շարժողական համակարգի հիվանդություններ, միզա-սեռական համակարգի հիվանդություններ, նյութափոխանակության խախտումներ, նյարդային և շնչառական համակարգի հիվանդություններ:

Untitled

Առողջարանում համարների գները սկսվում են 22 հազար և 14 հազար դրամից` համապատասխանաբար բուժումով և առանց բուժման:

Untitled

Իսկ «Ջերմուկի աշխարհ» առողջարանային համալիրը ևս համարվում է Ջերմուկի ավանդական առողջարաններից մեկը` կառուցված 1975 թվականին:

13703600950

Առողջարանն առաջարկում է մեկտեղանի, երկտեղանի, ընտանեկան և լյուքս համարներ:

Untitled

Առողջարանում համարների արժեքները սկսվում են 22 հազար դրամից` հասնելով մինչև 40 հազար դրամ` ըստ պայմանների և սեզոնի:

Untitled

Untitled

Ջերմուկի «Արարատ» մոր և մանկան առողջարանը համարվում է լավագույն բուժական կենտրոններից մեկը: Այստեղ առաջարկում են լոգարանային, թերապևտիկ, մերսման և այլ սրահներ: Առողջարանում հաջողությամբ բուժվում են աղեստամոքսային տրակտի, լյարդի, լեղապարկի և լեղուղիների, հենաշարժիչ համակարգի, պերիֆերիկ նյարդային համակարգի հիվանդություններ: Արդյունավետ բուժում են նյութափոխանակության խանգարումը, ներվոզները և սթրեսները:

Untitled

Առողջարանում մեկտեղանոց համարների արժեքը սկսվում է 11 հազար դրամից: Մեկտեղանոց կիսալյուքս համարն արժե 15 հազար դրամ: Առավելագույնը` չորստեղանոց լյուքս համարն արժե 80 հազար դրամ:

Untitled

Ջերմուկի առողջարաններից բացի Հայաստանում առողջարաններ գործում են նաև Արզնիում:

Առավել հայտնի է «Արզնի» առողջարանը, որը պատկանում է Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Արարատ Մահտեսյանին: Վերջինիս անունն ընդգրկված է 2008 թվականի Մարտի 1-ի ոճրագործության պատասխանատուների ցուցակում: Մահտեսյանը իր պաշտոնից ազատվել է 2008 թվականին:

830A0567-812B-49B7-94B5-7D4C13385ADE_w640_r1_s

42z0

Վերադառնալով առողջարանին` նշենք, որ այն ապահովվում է հանքային լոգանք Արզնի ջրով, ստորջրյա մերսում, ցիրկուլյար ցնցուղ, վերընթաց ցնցուղ, անձրևային ցնցուղ, ցնցուղ շարկո, աղիքայն լվացում, ֆիզիոթերապիա, պարաֆինոթերապիա, տորֆոթերապիա, ինհալացիա, մերսում,  թթվածնային կոկտեյլ, ԷԿԳ, միկրոհոգնա, ստամոքսի լվացում, արյան և մեզի անալիզ, պրոտրոմբին, տյուբաժ, բժշկի կոնսուլտացիա: Վճարովի են լողավազանը, կինոդահլիճը, տզրուկաբուժությունը, ասեղնաբուժությունը, Նուգա-Բեստը:

img3

Նախկին փոխոստիկանապետին պատկանող առողջարանում բոլոր սենյակները նախատեսված են երկու և ավելի անձանց համար: Գների մեջ ներառված է 3 անգամյա սնունդ, բոլոր տեսակի բուժական պրոցեդուրաներ:  Առողջարանից Armlur.am-ին տրամադրեցին գործող գնային համակարգի վերաբերյալ տեղեկատվությունը, որը ներկայացնում ենք ստորև.

Untitled

Untitled

Մեկ այլ առողջարան էլ գործում է Վանաձորում` «ԱՍԱՐ» անվանումով:

asar-1

Առողջարանում առկա է ցեխաբուժարան, ջրաբուժարան, պարա‎ֆինաբուժման կաբինետ, ինհալյացիայի կաբինետ, աղիների  ոռոգման  և  միկրոհոգնայի կաբինետ, ստամոքսի լվացման և  բուժական  դուոդենաժի կաբինետ, էլեկտրաբուժության կաբինետ,  մագնիտոթերապիայի  կաբինետ, դեղորայքային էլեկտրո‎ֆորեզի  կաբինետ, էլեկտրալուսաբուժության  կաբինետ, բուժական ‎ ֆիզկուլտուրայի  կաբինետ, վիբրեմերսման  կաբինետ, մանուալ  մերսման  կաբինետ, էլեկտրոսրտագրի կաբինետ,  կլինիկական  լաբորատորիա, կենսաքիմիական  լաբորատորիա, էնդոսկոպիական  կաբինետ, ատամնաբուժական կաբինետ, լնդաբուժության կաբինետ, գինեկոլոգիական կաբինետ:

Untitled

Untitled

Առողջարանում համարների գները սկսվում են 17 հազար դրամից: Իսկ միայն բուժումն առանց գիշերակացի և սնունդի արժե 6000 դրամ:

Untitled

 

Քրիստինա Աղալարյան




Լրահոս