Ոչ միայն Հունաստանը, այլ նաև աշխարհի այլ երկրները ևս կանգնած են արտաքին պարտի ճգնաժամի սպառնալիքի առջև: Այս մասին նշվում է Հիթեր Ստյուարտի հոդվածում, որը հրապարակել է Business Insider-ը:
Հոդվածի հեղինակի խոսքերով՝ «Jubilee Debt Campaign»-ի կողմից ներկայացված նոր վերլուծությունից պարզ է դառնում, որ մոլորակի ավելի քան 20 երկրներ ևս պայքարում են իրենց պարտքային ճգնաժամի դեմ: Շատ այլ երկրներ գտնվում են արտաքին պարտքի ճգնաժամի ռիսկային գոտում. տնտեսական անկումը կամ տոկոսադրույքների անսպասելի փոփոխությունը կարող է հանգեցնել աղետի:
Հոդվածում մեջբերվում է այն երկրների ցուցակը, որոնք այժմ արտաքին պարտքի ճգնաժամ են ապրում: Հունաստանից բացի այդ երկրների թվում են նաև Հայաստանը, Խորվաթիան, Կիպրոսը, Իռլանդիան, Լիբանանը, Մակեդոնիան, Պորտուգալիան, Իսպանիան, Ուկրաինան, Սուդանը, Շրի Լանկան և այլ պետություններ:
Ըստ «Jubilee Debt Campaign»-ի՝ ճգնաժամի բարձր ռիկսային գոտում են այն պետությունները, որոնց մաքուր պարտքը գերազանցում է երկրի ՀՆԱ-ի 30%-ը: