Դատախազությունում ստորագրվել է եռակողմ հուշագիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի գլխավոր դատախազությունում 2012թ. դեկտեմբերի 19-ին ստորագրվել է եռակողմ հուշագիր՝ ՀՀ գլխավոր դատախազության, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի  եւ “Հայ պետական ծառայողների միություն” հասարակական կազմակերպության միջեւ։ Այս մասին armlur .am-ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից: Հուշագրով կողմերը պայմանավորվել են համատեղ քայլեր ձեռնարկել` հետեւյալ նպատակների իրականացման համար: Նախեւառաջ, նպաստել պետական ծառայողների հակակոռուպցիոն ընկալման ձեւավորմանը, կոռուպցիայի եւ կոռուպցիոն ռիսկերի մասին իրազեկմանը` “Ամբողջականության հիմունքները դատախազության պետական ծառայության համակարգում” վերապատրաստման ծրագրի (այսուհետ՝ վերապատրաստման ծրագիր) պարբերական իրականացման միջոցով,աջակցել պետական ծառայողների կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների, մասնավորապես՝ պետական ծառայողների եւ քաղաքացիների փոխհարաբերությունների որակի բարձրացմանը` պետության անունից այդ գործառույթը իրականացնող պետական ծառայողների որակավորման բարձրացման միջոցով, նպաստել պետական ծառայողների մոտ գործնական հմտությունների խորացմանը: Որոշել են նպաստել կոռուպցիոն ռիսկեր պարունակող օրենսդրության թերությունների եւ բացերի վերհանմանը, առաջարկություններ ներկայացնել ընթացակարգային եւ համակարգային փոփոխությունների կիրառման առումով` ներառելով այդ փոփոխությունների նկարագրությունը վերապատրաստման ծրագրում, աջակցել ՀՀ դատախազության աշխատակազմում վերապատրաստման եւ մրցույթների անցկացման մոնիտորինգի իրականացմանը՝ ապահովելով մոնիտորինգ անցկացնողների մաuնագիտական բարձր պատրաuտվածությունը եւ անհատական բարոյահոգեբանական հատկանիշները։




Լրահոս