Պուտինը Դեպարդիեին ռուսական անձնագիր է ուղարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայտնի ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն չի բացառում Ռուսաստանում բնակություն հաստատելու հնարավորությունը: Դերասանը հայտարարել է, որ հնարավոր է մշտապես տեղափոխվի Բելգիա, Չեռնոգորիա կամ Ռուսաստան: Նա արծեցել է, թե Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն ռուսական անձնագիր է ուղարկել: Հիշեցնենք, որ Ֆրանսիայում դերասանը հարկայինի հետ խնդիրներ ունի, իսկ օրեր առաջ հրաժարվել է Ֆրանսիայի քաղաքացիությունից:




Լրահոս