
Մի քանի զինված չարագործներ այսօր առավոտյան ներխուժել են Ֆրանսիայի Վիլնև-լա-Գարեն քաղաքի խանութներից մեկն ու փակվել խանութում, շենքում շուրջ 10 մարդ է գտնվում, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Quartz առևտրի կենտրոնի ներկայացուցչին:
Առևտրի կենտրոնի ներկայացուցչի խոսքերով՝ ներկայում քաղաքի կենտրոնն ամբողջության փակ է, դեպքի վայրում աշխատում են ոստիկանության աշխատակիցներ:
Վիլնև-լա-Գարեն քաղաքի Primark խանութի վրա հարձակումը տեղի է ունեցել առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում:
Ինչպես հայտնում է Ֆրանս Փրեսս գործակալությունը, հղում կատարելով իրավապահ մարմիններում սեփական աղբյուրին, «առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում խանութի աշխատակիցներից մեկն իր ընկերոջը հաղորդագրություն է գրել, որով հայտնել է, որ 2 զինված անձանց կողմից խանութում պատանդ է վերցվել»: