Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ. Մհեր Սեդրակյանը՝ լրագրողին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մինչ ՀՀ նախագահը անպատժելիության մթնոլորտը հորդորում է դասել սերունդների հիշողության շարքում՝ բացառելով նման երեւույթներն այլեւս՝ ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանը պարզ իրավիճակում այնպես է ափերից դուրս գալիս, որ սպառնում է լրագրողի ծնոտը պոկել: “Ա1+”-ի լրագրող Մհեր Արշակյանն այսօր փորձել է մի հարց ուղղել պատգամավորին, ինչին ի պատասխան վերջինս, անգամ առանց հարցը լսելու, ԱԺ միջանցքում նետել է “Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ”: Նա նաեւ ակնարկել է, որ լրագրողին մարդու տեղ են դրել, արդեն համը հանել է:
Աղբյուր` “Առավոտ”




Լրահոս