ՌԴ-ում շոգի պատճառով երթուղայինի ուղևորներից մեկը կրակել է տրավմատիկ ատրճանակից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճանապարհային պարեկային ծառայության ոստիկանները ձերբակալել են երթուղային տաքսու ուղևորին, ով կրակոցներ է կազմակերպվել Կալուգայի շրջանի M3 մայրուղու վրա, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով ոստիկանության մամուլի ծառայությանը:

Միկրոավտոբուսը Կալուգայից Մոսկվա է ընթացել: Ականատեսների խոսքերով՝ մեքենայի վերջին նստարանին նստած է եղել 36-ամյա մի տղամարդ, ով ինքն իր հետ խոսել է: Նա անդադար կրկնել է, որ շոգ է: Որոշ ժամանակ անց վերջինս հանել է տրավմատիկ ատրճանակը և կրակել պատուհանի վրա. ապակին կոտրվել է: Ուղևորները պահպանել են հանգստությունը:

Մի քանի րոպե անց միկրոավտոբուսը մոտեցել է ճանապարհային պարեկային ծառայության ոստիկաններին և սկսել լապտերների լույսի միջոցով ազդանշան տալ: Ոստիկանները կանգնեցրել են մեքենան ու ձերբակալել զինված տղամարդուն, ով դիմադրություն ցույց չի տվել:




Լրահոս