Փոխվարչապետն ընդունեց ԵԽ հայաստանյան գրասենյակի ղեկավարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվիա Զեհեին` առաքելության ավարտի կապակցությամբ: Փոխվարչապետն արդյունավետ համարեց գրասենյակի հետ համագործակցությունը եւ հաջողություններ մաղթեց տիկին Զեհեին հետագա գործունեության մեջ: Նա վստահություն հայտնեց, որ գրասենյակի նոր ղեկավարի հետ գործակցությունը կշարունակվի նույն արդյունավետությամբ:
Քննարկվեցին տեղական ինքնակառավարման ոլորտում բարեփոխումներին առնչվող հարցեր, որոնք նախատեսված են Եվրախորհրդի հետ համագործակցության 2011-2014թթ. քառամյա ծրագրով: Փոխվարչապետը նշեց, որ 2013թ-ին Եվրախորհրդում Հայաստանի նախագահության ընթացքում ուշադրության կենտրոնում են լինելու տեղական ժողովրդավարության ամրապնդման, ՏԻ համակարգի արդյունավետության բարձրացման խնդիրները: Հայաստանի նախագահության շրջանում կանցակացվեն նաեւ ապակենտրոնացված գործակցության խորացմանն ուղղված միջոցառումներ, մասնավորապես Ֆրանսիայում տեղի կունենա ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական երկրորդ համաժողովը, նախատեսվում է նաեւ կազմակերպել եվրոպական մայրաքաղաքների ղեկավարների հանդիպում եւ այլն:
Կողմերը կարեւորեցին Հայաստանի եւ ապակենտրոնացված զարգացման ավանդույթներ ունեցող ԵԽ անդամ մյուս երկրների համայնքների միջեւ ուղիղ շփումների, փորձի փոխանակումը` ընդգծելով, որ դա կնպաստի տեղական ժողովրդավարության ամրապնդմանը, նոր գաղափարների կյանքի կոչմանը: 
Փոխվարչապետն անդրադարձավ նաեւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ մշակված ,Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգի հետագա զարգացման եւ ապակենտրոնացման ռազմավարական մոտեցումներե փաստաթղթին` նկատելով, որ այն համախմբել է ոլորտի զարգացման գաղափարները, եւ փաստաթղթում արձանագրված մոտեցումների մեծ մասը համահունչ են ԵԽ հետ համագործակցության ծրագրի դրույթներին:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին 




Լրահոս