Ի՞նչ «սև» ճանապարհով է իր փողերը ձեռք բերել Գագիկ Բեգլարյանը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերևս գաղտնիք չէ, որ Հայաստանի պաշտոնյաները մեծ կարողության տեր են: Նրանք իրենց պաշտոնավարման ընթացքում կարողանում ահռելի  ունեցվածք կուտակել և զբաղվել բիզնեսով: Այս ամենի հետ մեկտեղ նրանք կարողանում են խնամքով թաքցնել իրենց կարողության մասին տվյալները:

Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը տարբեր պետական պաշտոններ է զբաղեցրել և այդ ընթացքում հասցրել է մեծ գումարներ ետ գցել և այժմ հանդիսանում է ամենահարուստ նախարարներից մեկը:

Մինչ նրա ունեցվածքի մասին տվյալներ հրապարակելը, ներկայացնենք, թե նախարարը նախկինում ինչ պաշտոններ է զբաղեցրել, որտեղից էլ պարզ է դառնում, թե ինչպես է ներկայիս նախարարն այդքան հարուստ դարձել:

Begl

Գագիկ Բեգլարյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է 1993թ.` ընտրվելով  Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր: 2002-2008թ. եղել է  Կենտրոն համայնքի թաղապետ  և վերընտրվել է երկու անգամ (2005թ. և 2008թ): 2009-2010թ. եղել է Երևանի քաղաքապետ, իսկ 2012թ. մինչ օրս զբաղեցնում է տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնը:  Հենց այդ տարիների ընթացքում էլ նախարարը կուտակել է իր  «սև» միլիոնները:

Իր ունեցվածքի մասին առաջին հայտարարագիրը Բեգլարյանը ներկայացրել է 2012թ.-ին` նախարար դառնալու տարեթվին: Ըստ այդ տվյալների` պաշտոնը ստանձնելու պահին, Բեգլարյանը հայտարարել է մեկ հողամաս և մեկ բնակարան: Բեգլարյանը 2012թ. հայտարարագրում որպես դրամական միջոց նշել է 95 հազար դոլար և 282 մլն  961 հազար դրամ:   Նա նշված տարում ունեցել է  1 մլն 943 հազար դրամի եկամուտ, որը գոյացել է աշխատավարձի շնորհիվ:

dram1

Նախարարի կինը՝ Նունե Նիկոլյանն իր հաշվին ունեցել է  35 մլն 571 հազար դրամ եւ 3 մլն 601 հազար դոլար: Իսկ շահաբաժնից էլ ստացել է   8 մլն դրամի եկամուտ:  Նախարարի որդու՝ Հրանտ Բեգլարյանի հաշվին եղել է 71 մլն 500 հազար դրամ, 718 հազար դոլար և 85 հազար եվրո:

Այս տարիների ընթացքում նախարարի ունեցվածքը զգալի փոփոխությունների է ենթարկվել: Մասնավորապես, 2014թ. տարեկան հայտարարագրում Բեգլարյանը որևէ շարժական կամ անշարժ գույք չի հայտարարագրել, սակայն նրա ներկայացրած դրամական միջոցները բավական խոսուն են: Մասնավորապես, նախարարն իր հաշվին ունի 540 մլն 453 հազար դրամ և 92 հազար դոլար:  Իսկ մեկ տարում նա վաստակել է 5 մլն դրամ: Նախարարի իրական ունեցվածքի մասին միայն պատկերացնել կարելի է:

dram

Նախարարի կինն էլ հաշվետու տարում ձեռք է բերել 500 մլն դրամ արժողությամբ անհատական բնակելի տուն և 27 մլն դրամ արժողությամբ հողամաս: Բեգլարյանի կնոջ հաշվին այս պահին առկա է 30 մլն դրամ և 3 մլն 86 հազար դոլար: Իսկ հաշվետու տարում էլ շահաբժնից  20 մլն դրամ է վաստակել:

Պարզ է, որ Բեգլարյանը, ինչպես  բնորոշ է պաշտոնյաներից շատերին, թաքցնում է իր և իր ընտանիքի իրական կարողությունն ու միլիոնները: Սակայն նայելով նրա անցյալին և գործունեությանը, պարզ է դառնում, որ նրա կարողությունն իրականում ավելի շատ է, քան ներկայացված է:




Լրահոս