
Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է Հիտրոու օդանավակայանն արգելափակած ցուցարարներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Սքոթլենդ Յարդին:
Ոստիկանության տվյալներով՝ ընդհանուր առմամբ հյուսիսային թռիչքուղում բողոքի ակցիայի էին դուրս եկել 13 մարդ:
«Նրանցից 6-ը ձերբակալվել են քաղաքացիական ավիացիայի կանոնները խախտելու համար»,- ասել է Լոնդոնի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչը:
Թռիչքուղի ներթափանցած ցուցարարները բողոքել են Մեծ Բրիտանիայի ամենամեծ օդանավակայանի ընդլայնման ծրագրից ու շրջակա միջավայրի աղտոտումից:
Հիտրոուի ներկայացուցիչները զգուշացրել են ուղևորներին որոշ չվերթների հետաձգման համար: