Ոստիկանների պահանջով ներկայացրել է գոտկատեղին ամրացված «Կոլտ» ատրճանակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 13-ին, ժամը 02.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի և Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Թումանյան փողոցից բաժին են ներկայացրել 1982 թ. ծնված Արգամ Գ.-ին: Վերջինս նշված վայրում ոստիկանների պահանջով ներկայացրել է գոտկատեղին ամրացված «Կոլտ» տիպի գազային ատրճանակ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:




Լրահոս