
Նոգինսկի քաղաքային դատարանը մեկ տարի պայմանական ազատազրկման է դատապարտել ադրբեջանցի «օրենքով գող» Թալեխ Դագլիևին, ով քրեական աշխարհում ավելի հայտնի է Տոլիկ Նոգինսկի անունով: Վերջինս մեղադրվում է ապօրինի կերպով զենք պահելու մեջ, հայտնում է Prime crime լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով դատարանում իր աղբյուրին:
Դատավոր Սվետլանա Պոլեժաևան քրեական հեղինակությանը մեղավոր է ճանաչել զենքի ապօրինի պահման մեջ և մեկ տարվա պայմանական ազատազրկման դատապարտել»,- հայտնել է աղբյուրը: