Դպրոցներում աշակերտներին բթացնում են, այլ ոչ թե սովորեցնում: Երեւանի մի շարք դպրոցների, մասնավորապես թիվ 114, Ա. Պուշկինի անվան թիվ 8, Չեխովի անվան թիվ 55 դպրոցներում ուսուցիչները երեխաներին հանձնարարում են տնային աշխատանք` միաժամանակ տրամադրելով էլեկտրոնային այս կայքերի հասցեները` www.g-gollege.com, www.sovorel.am, www.homework.am: Այստեղ էլ տեղադրված են տնային աշխատանքները` պատրաստի, լուծված վիճակում: Այսինքն` երեխաները, օգտվելով կայքից, առանց երկար-բարակ մտածելու արտագրում են առաջադրանքները եւ ներկայանում դասի: Ավելին, www.sovorel.am եւ www.homework.am կայքերն առաջադրանքի լուծման համար sms սակագներ են սահմանել, եւ ուսուցիչներին այս մոտեցումը ձեռնտու է այնքանով, որ ստուգողների մոտ խայտառակ չեն լինի: ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, թե հարցը կուսումնասիրեն եւ կհասկանան, թե իրականում ինչ է կատարվում: Փաստորեն, մինչեւ հիմա ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը տեղյակ չէ, որ հայ աշակերտներին բթացնելու գործընթաց է ծավալվում: Հուսանք՝ նախարար Արմեն Աշոտյանը նախընտրական քարոզչության «ընդմիջումներին» կզբաղվի կարեւորագույն այս խնդրով:
ԴՊՐՈՑՆԵՐԸ ԲԹԱՑՆՈՒՄ ԵՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ