
Անցած հանգստյան օրերը Սոչիի շրջանում հանգստացողների ու բնակիչների համար տարերային են եղել: Հորդառատ անձրևներ են տեղացել Սոչիում, Ադլերում, Դագոմիսում: Իսկ հուլիսի 11-ին մի խումբ զբոսաշրջիկներ նկատել են պտտահողմը, որն առաջացել է ծովափին խիստ մոտ հեռավորության վրա:
Այդ օրը Սև ծովում երկու հսկայական պտտահողմ է առաջացել: Ականատեսները այն նկարահանել են ու տեղադրել համացանցում: