ԱՆԲԱՎԱՐԱՐ ԵՆ ՍՏԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոթի համայնքի բնակիչներն անբավարար են գնահատում ՀՀ կառավարության ջանքերը գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ Տավուշի մարզի Կոթի համայնքի պաշտոնական կայքի աջ անկյունում տեղադրված հարցումից՝ «Ինչպե՞ս եք գնահատում կառավարության ջանքերը գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ»: Հարցմանը մասնակցածների 51.2 տոկոսը գնահատել է անբավարար, 20.4-ը` գերազանց, 9.6-ը` բավարար, 9.3-ը` լավ, իսկ 8.1 տոկոսն անտարբեր է: Նշենք, որ քվեարկությունը սկսվել է 2006թ.-ից եւ շարունակվում է մինչ օրս, իսկ քվեարկությանն էլ այս պահի դրությամբ մասնակցել է 334 մարդ: Հիշեցնենք, որ Կոթին ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի ծննդավայրն է:




Լրահոս