ԵՐԿԸՆՏՐԱՆՔԻ ԱՌԱՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում երեկ անդրադարձել է ներքաղաքական վերջին զարգացումներին: «Մի հանգամանքի վրա եւս պետք է հատուկ ուշադրություն դարձնել՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման դեպքում քաղաքական դաշտը եւ ընտրողներն անխուսափելիորեն կանգնում են երկընտրանքի առջեւ, որովհետեւ մյուս «թեկնածուները», այդ թվում՝ դաշնակցական որեւէ 3 տոկոսանոցը, եղանակ ստեղծել չեն կարող իրենց ընդհանուր ձայների առավելագույնը 5-6 տոկոսի պայմաններում: Եւ այստեղ առաջին նախագահին որեւէ կերպ չաջակցելը ինքնաբերաբար եւ օբյեկտիվորեն կնշանակի օգնել քրեական եւ տնտեսական հանցագործությունների մեջ խճճված Սերժիկին ու նրա իշխող ու թալանող բանդային: Չեմ ուզում հավատալ, որ իրենց Հայաստանի ապագայով իսկապես մտահոգված մարդ համարողներն առաջիկա ընտրությունների ժամանակ կարող են իրենց թույլ տալ փաստորեն կանգնել Հայաստանի բացահայտ թշնամիների կողքին»,-գրել է Ե. Աբգարյանը:




Լրահոս