The Wall Street Journal-ի հրապարակած տվյալների համաձայն` 2015-ի 1-ին եռամսյակում Apple ընկերությունը կարողացել է վաստակել ամբողջ աշխարհում սմարթֆոնների վաճառքի 92% եկամուտը: Ընդորում, «խնձորային» ընկերությունը իր վաճառած սմարթֆոնների քանակով աշխարհում զբաղեցրել է 5-րդ տեղը:
Apple-ի մշտական հակառակորդ Samsung-ը հայտնվել է 2-րդ հորիզոնականում` ստանալով եկամտի 15%-ը: Այսպիսով, տեխնոլոգիական երկու հսկաները ստացել են եկամտի ավելի քան 100%-ը, մյուս արտադրողներին թողնելով վնասներով:
Apple ընկերության բարձր եկամտաբերությունը պայմանավորված է արտադրանքի բարձր արժեքով: Միջին գինը iPhone սմարթֆոնների համար կազմում է $659, իսկ նույն բնութագրերով Android սմարթֆոնները արժեն $185: