
YOLK ընկերությունը մտադիր է սկսել ամենահարմար, թեթև արևային մարտկոցի ստեղծման աշխատանքները: Solar Paper անունը կրող իրն այնքան փոքր չափեր ունի, որ հեշտությամբ կարող է տեղավորվել ամեն տեղ:
Այս սարքավորումն ունակ է iPhone 6-ն ամբողջովին լիցքավորել 2.5 ժամում: Նորությունն ունի ավտոմատ վերսկսման հնարավորություն և, եթե այն հայտնվել է ստվերում, ապա կրկին արևի տակ, դա կստիպի սարքին ավտոմատ կրկին աշխատել: