Խնդրում եմ` թողեք, թող քննությունը ընթանա. տուժող Սուրիկ Խաչատրյանը` իր դեմ իրականացված մահափորձի մասին. «Իրավունք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրավունք» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ուղեկիցների նկատմամμ հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով կալանավորվել են Կապանի μնակիչներ Գարեն Աթաջանյանը, Հենրիկ Ավագյանը եւ Գորիս քաղաքի բնակիչներ` Վիտալի Մինասյանը եւ Արա Բուդաղյանը: Առանցքային ֆիգուրը, հասկանալի է, Ա. Բուդաղյանն է, ում փաստաբանը մեզ հետ զրույցում հերքում է իր պաշտպանյալի մասնակցությունն այդ պատմությանը:

Իսկ ահա մյուս մեղադրյալ Հենրիկ Ավագյանի տնից առգրավված «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ, հենց որն էլ, ըստ վարույթն իրականացնող մարմնի, օգտագործվել է Սյունիքի մարզպետի դեմ մահափորձի ժամանակ: Չնայած դրան՝ Հ. Ավագյանի
փաստաբան Սուզաննա Խչեյանը երեկ մեզ հետ զրույցում այն միտքն առաջ տարավ, թե՝
ինքնաձիգի փաստը դեռ ոչինչ չի նշանակում. «Նախ՝ այդ AK-74 տեսակի ինքնաձիգը հայտնաբերվել եւ առգրավվել է իմ պաշտպանյալի հաշվառման վայրի հասցեից, որն իր մշտական μնակության վայրի հասցեն չէ: Այդ ինքնաձիգը հայտնաμերվել է իր ծեր մոր բնակարանից, որտեղ պաշտպանյալս շատ քիչ է լինում, եւ այս պահին որեւէ գնահատական եւ վերլուծություն այդ կապակցությամբ դեռ չեմ անի»:

Փորձեցինք կապվել նաեւ գործով տուժող Սուրիկ Խաչատրյանի հետ, ով մեզ հետ զրույցում չցանկացավ ինչպես գործի, այնպես էլ մեղադրյալների վերաբերյալ որեւէ տեսակետ հայտնել եւ շատ կարճ արտահայտվեց. «Ճիշտ չէ հիմա իմ կողմից որեւէ տեսակետ հայտնելը: Խնդրում եմ, թողեք, թող քննությունը ընթանա»»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս