ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Արտասահմանցու կողմից հայ երեխայի որդեգրումն ի՞նչ ընթացակարգով է կատարվում. արդյոք այլազգին, օրինակ՝ թուրքը, կարող է որդեգրել հայ երեխայի. հետադարձ վերահսկողություն ո՞ւմ կողմից է իրականացվում:

Հենրիկ Գասպարյան (56 տարեկան, քիմիկոս)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ի պատասխան Երեւանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցման` աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության վարչությունից տեղեկացնում են, որ «Երեխաների պաշտպանության եւ օտարերկրյա որդեգրման բնագավառում  համագործակցության մասին» կոնվենցիայի անդամ երկրներում բնակվող, որդեգրել  ցանկացող  օտարերկրացիները, ՀՀ  սահմաններից  դուրս  բնակվող  ՀՀ  քաղաքացիները  որպես  որդեգրել  ցանկացող  անձ  հաշվառվելու  նպատակով  դիմում  են  համապատասխան երկրի կենտրոնական մարմին՝ արդարադատության  նախարարություն:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Քաղաքապետարանի՝ երեխաների իրավունքների պաշտպանությանը կոչված վարչության պատասխանը ոչ միայն խուսափողական է, այլեւ թերի: Այսպիսով` պարզ չի դառնում, արդյոք ազգությամբ թուրքը կարող է հայ երեխա որդեգրել, եւ ամենակարեւորը` որ մարմինն է իրականացնում, եթե առհասարակ իրականացվում է, որդեգրված հայ փոքրիկների ճակատագրի հետադարձ հսկողություն: Այս պատասխանը եւս մեկ անգամ առիթ է տալիս ենթադրելու, որ այս ոլորտում հստակեցման կարիք ունեցող խնդիրները շատ են:




Լրահոս