Armenian text to speach

«ՀՀ իշխանությունից պետք է հեռացնել Ս. Սարգսյանի ղեկավարած հանցավոր բանդան»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Տեսակետ» ակումբը, ԱՄՆ Գեոպոլիտիկ ակումբը, ԱՄՆ «Հայդուկ» կազմակերպությունը, ԱՄՆ «Հայկական Վերածնունդ» սփյուռքի շարժումը կոչ են տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Հայաստանի Հանրապետության իշխանությունն իր հանցավոր գործունեությամբ երկիրը կանգնեցրել է անկախության կորստի վտանգի առջև: Թալանը, պետական ռեսուրսների մսխումը, տնտեսության ռազմավարական ճյուղերի հանձնումն օտար պետությանը, բռնությունները, անձի ազատության և իրավունքների ոտնահարումը և, որպես այս ամենի արդյունք, Հայաստանի քաղաքացիների երկրից արտագաղթը համատարած բնույթ են ստացել:

Ելնելով վերոգրյալից՝ կոչ ենք անում Հայաստանում և Սփյուռքում գործող քաղաքական և այլ ուժերին, մի կողմ թողնելով անձնական հավակնություններն ու գաղափարական և այլ հակասությունները, հանուն Հայրենիքի փրկության, միավորել ուժերը և համատեղ Հայաստանի Հանրապետության իշխանությունից հեռացնել Ս. Սարգսյանի ղեկավարած հանցավոր բանդան ու ստեղծել պայմաններ նրանց օրենքով պատժելու և Հայաստանում ժողովրդավարական, ազատ ընտրություններ անցկացնելու համար»:




Լրահոս