
Վաղը` հուլիսի 15-ին կլրանա նաիրիտցիներին աշխատավարձերի պարտքերի մարման վերաբերյալ իշխանությունների տված վերջնաժամկետը: Այս պահի դրությամբ նրանց աշխատավարձերի փոխանցումը դեռևս չի կատարվել:
Armlur.am-ի հետ զրույցում գործարանի աշխատակիցներից Արմեն Դեմիրճյանը նշեց, որ դեռ սպասում են և կսպասեն մինչև հուլիսի 15-ը: Եթե վճարում տեղի չունենա, հուլիսի 16-ին իրենք կհավաքվեն Կառավարության դիմաց: