Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել` Իվան Կուխտային ազատելով Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանում Ուկրաինայի դեսպանատնից ասացին, որ Կուխտային ազատել են աշխատանքից համաձայն ռոտացիայի:
«Դեռեւս հստակ ժամկետ չկա, թե պարոն Կուխտան երբ կհեռանա Հայաստանից: Առաջիկայում նախատեսվում են որոշակի արարողակարգային հանդիպումներ Հայաստանի իշխանության ներկայացուցիչների հետ, որից հետո արդեն հստակ կլինի մեկնման ժամկետը», ասացին դեսպանատնից: Թե ով կլինի Հայաստանում Ուկրաինայի հաջորդ դեսպանը դեռեւս հայտնի չէ:
Ուկրաինայի նախագահի պաշտոնական էջում այդ մասին տեղեկատվություն չկա, դեսպանատնից էլ ասացին, որ պաշտոնական Կիեւից դեռեւս չեն ստացել այդ հարցի առնչությամբ տեղակատվություն: Պյտոր Պորոշենկոն Իվան Կուխտային ազատել է աշխատանքից հուլիսի 13-ին: Իվան Կուխտան ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանն է 2010 թվականից: