
Օմսկում զորամասի փլուզման գործով կա արդեն առաջին կասկածյալը՝ ռազմադեսանտային զորքերի 242 ուսումնական կենտրոնի պետը: Հետաքննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը կասկածյալին անվանում է գնդապետ Օ. Պոնոմարյով:
Հետաքննիչների տվյալներով՝ հարցաքննության ժամանակ Պոնոմարյովը մասնակիորեն ընդունել է իր մեղքը՝ հայտնելով, որ թույլատրել է զինվորականների բնակեցումը զորամասում:
Հետաքննությունը ծրագրավորում է խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ դիմել դատարան:
Կիրակի երեկոյան Օմսկում զորամասի փլուզման արդյունքում 23 զինվորական էր զոհվել: