
Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին համարվում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ներկայիս գլխավոր նպատակը, հայտնում է Daily Telegraph-ը:
Հրատարակչության տվյալներով, անգլիական գրանդը պատրաստ է 26-ամյա լեհ ֆուտբոլիստի համար վճարել 45 մլն եվրո: Հարձակվողին գնելու հարցով հետաքրքրված է անձամբ ակումբի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը:
Բունդեսլիգայի ավարտված առաջնությունում լեհ ֆուտբոլիստը դարձել է 17 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Լևանդովսկիի և գերմանական ակումբի հետ պայմանագիրը գործում է մինչև 2019 թվականը: