Ընդդեմ Մարկ Ցուկերբերգի խոստումը չկատարելու մեղադրանքով հայց է ներկայացվել: Հայցով դատարան է դիմել անշարժ գույքի առք ու վաճառքով զբաղվող Միրչե Ոսկերիսյանը, ով Facebook-ի հիմնադրին 2.8 մլն դոլար զեղչով տուն է վաճառել, հայտնում է Bloomberg-ը:
Այս ծառայության փոխարեն Ցուկերբերգը պետք է գործարարին ներկայացներ Սիլիկոնե հովտի էլիտային, որպեսզի նա հնարավորություն ունենար նոր գնորդներ գտնել: Ոսկերիսյանի պաշտպանող կողմը պնդում է, որ Ցուկերբերգի պատճառով խափանվել է մեկ այլ պոտենցիալ գնորդի՝ աֆրիկացի արքայազնի հետ գործարքը, ով պատրաստ էր այդ տան համար 4.3 միլիոն դոլար տալ:
Իրենց հերթին Ցուկերբերգի փաստաբանները մասնավոր դետեկտիվի օգնությամբ փորձել են պարզել Ոսկերիսյանի ներկայացրած տարբերակի իսկությունը ու հիմքեր են գտել կասկածելու պոտենցյալ գնորդ արքայազնի գոյությանը: