
Մադրիդի «Ռեալ»-ի մի քանի երկրպագուներ կարծում են, որ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը պետք է հրաժարական տա, հայտնում է AS-ը:
Նրանք նման վանկարկումներով են հանդես եկել թիմի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասի հրաժեշտի երեկոյի ժամանակ:
Իսպանիայում շատերը կարծում են, որ իսպանական ակումբից հեռանալ Կասիլյասին ստիպել է հենց Պերեսը, ով սոցիալական ցանցերում ֆուտբոլիստի դեմ արշավ էր սկսել և նույնիսկ այնպես անել, որ ակումբի երկրպագուներից շատերը սուլեն նրան:
Նշենք, որ Կասիլյասը տեղափոխվել էր պորտուգալական «Պորտու»` կնքելով երկու տարվա պայմանագիր` մեկ տարով այն երկարաձգելու հնարավորությամբ: