“Հրապարակը” գրում է, որ Մասիսից մեծամասնականով պատգամավոր ընտրված բնապահպանության նախկին նախարար, ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանը, որը հաղթեց այդ կողմերում հայտնի ԲՀԿ-ական Տիգրան Ստեփանյանին, վերջերս բավականին աչքի ընկնող վարքագիծ է դրսեւորում ոչ միայն “այլընտրանքային” իր քվեարկություններով, փեսայի հետ կապված ծեծկռտուքի պատմությամբ, այլեւ կառավարության նկատմամբ ունեցած “լիչնի նեպրիյազնով”: Նախորդ քառօրյային, երբ շատ մեծ էր հավանականությունը, որ Գագիկ Ծառուկյանը կառաջադրվի, նա բավականին բուռն քննադատեց սեփական կառավարությանը, իսկ երբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ամբիոնին մոտեցավ` եզրափակիչ ելույթի համար, խիստ “դեմոնստրատիվ” դուրս եկավ դահլիճից` դուռը շրխկացնելով: ՀՀԿ-ականները եզրակացրել էին, թե որոշակի “առնետավազք” է սկսվում իրենց մոտից, սակայն, ինչպես տեղեկացրին ԲՀԿ մեր աղբյուրները, Մուրադյանն անձնական բիզնես-պատճառներ ունի կառավարությունից “վրեժխնդիր” լինելու. Մասիսում գործող ձկնաբուծական արհեստական լճի ջրամատակարարման համար նա կառավարությունից թույլտվություն է խնդրել, սակայն կառավարությունը մերժել է:
Հրապարակ. Պատգամավորը խորապես նեղացել է կառավարությունից
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ