
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հաջողություն է մաղթել թիմի արդեն նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասին: Իսպանիայի հավաքականի ներկայիս դարպասապահը երկու տարվա պայմանագիր է ստորագրել պորտուգալական «Պորտու»-ի հետ` այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:
«Իկեր, հպարտանում եմ, որ այսքան տարի խաղացել եմ քո հետ: Նոր թիմում քեզ հաջողություններ եմ ցանկանում», – իսպանական ակումբի հարձակվողը գրել է սոցցանցի իր էջում:
Նշենք, որ Կասիլյասի հեռացումն ակումբից միանշանակ չի ընդունվել շատերի կողմից: Շատերը դա կապում են ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերես հետ: