Իրանի ու «վեցնյակի» ներկայացուցիչները բարեհաջող կերպով ավարտել են ատոմային ծրագրի շուրջ համապարփակ ծրագրի շուրջ աշխատանքները, հայտնում են արևմտյան ԶԼՄ-ները՝ հղում կատարելով Իրանի դիվանագիտական աղբյուրներին:
Համաձայնագիրը ենթադրում է Իրանի կողմից ավելի քան 10 տարով միջուկային մշակումների սահմանափակում՝ պատժամիջոցների հետզհետե չեղյալ հայտարարման դիմաց:
«Ողջ ծանր աշխատանքն ավարտվեց, և մենք պայմանագիր կնքեցինք: Աստված կօրհնի մեր ժողովրդին»,- Reuters-ին հայտնել է անանուն աղբյուրը:
Իրանի ու վեցնյակի արտգործնախարարներն այսօր կհանդիպեն Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակում, ինչից հետո մամուլի ասուլիս կկայանա:
Ինչպես հայտնում են իրանական ԶԼՄ-ները՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը ենթադրում է զենքային էմբարգոյի պահպանում ևս 5 տարվա ընթացքում: