Ժողովուրդ. ՀՀ պետկրկեսի ձիերից մեկը օրերս սիբիրախտից սատկել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ “Ժողովուրդ”-ի տեղեկությունների` ՀՀ պետկրկեսի ձիերից մեկը օրերս սիբիրախտից սատկել է: Թերթը նշում է, որ ձիերը գտնվում են “10-ից 10” համալիրի ձիարշավարանում: “Տեղեկությունը ճշտելու համար նախ դիմեցինք պետկրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանին: Վերջինս “ժողովուրդ”-ին ասաց. “Այո, ձիերից մեկը սատկել էր, բայց թե ինչ պատճառով չգիտեմ: Գիտեմ միայն, որ լաբորատոր հետազոտություն է կատարվելու, և դրանից հետո պարզ կլինի”: Իսկ “10-ից 10” համալիրի ձիարշավարանի աշխատակից Խորենը մեզ տեղեկացրեց. “Ձին դեկտեմբերի 11-ին է անկել, բայց հետազոտությունների արդյունքները դեռ պատրաստ չեն: Մի քանի օրից կտրվեն: Ըստ նախնական տեղեկության` դիահերձման ժամանակ պարզվել է, որ կենդանին երիկամների խնդիր է ունեցել: Թե հիմա ինչ կասի լաբորատորիան, չեմ կարող ասելե”,- գրել է թերթը:




Լրահոս