Ժողովուրդ. Շիրակի ոստիկանապետը ճաշել է եվ հրաժարվել վճարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Շիրակի մարզային ոստիկանության պետ Կարեն Բաբակեխյանը նախօրեին՝ Երեւանից վերադառնալու ժամանակ, Գյումրի-Երեւան ավտոճանապարհին իր մի քանի գործընկերների հետ մտել է “Արջի թաթ” կոչվող ճաշարանատիպ օբյեկտ: Մեր տեղեկություններով՝ նրանք խորոված են կերել, իսկ երբ եկել է վճարելու ժամանակը, Բաբակեխյանը հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ միսը համեղ չի եղել: Տեղեկացնենք, որ գումարը կազմել է ընդամենը 8 հազար դրամ: Այնուամենայնիվ, “Ժողովուրդ”-ը զրուցեց Կարեն Բաբակեխյանի հետ, որը, բնականաբար, հերքեց: “Առաջին անգամ եմ լսում այդ մասին, սիրելի՛ս”,-ասաց նա:




Լրահոս