Այսօր Իրանի ու «վեցնյակի» ներկայացուցիչների միջև ատոմային ծրագրի շուրջ բանակցությունները բարեհաջող են ընթացել: Ինչպես հայտնի է` համաձայնագիրը ենթադրում է Իրանի կողմից ավելի քան 10 տարով միջուկային մշակումների սահմանափակում՝ պատժամիջոցների հետզհետե չեղյալ հայտարարման դիմաց:
Armlur.am-ն այս առնչությամբ զրուցեց քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանի հետ ՝պարզելու, թե համաձայնագիրն ինչ ազդեցություն կարող է ունենալ տարածաշրջանի և Հայաստանի վրա:
Սաֆարյանի խոսքով, այս համաձայնագիրն ունակ է փոխելու տարածաշրջանի ամբողջ դեմքը: «Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերանում են և Իրանը չափազանց ակտիվ կարողանալու է մասնակցել տարածաշրջանի տնտեսական կյանքին»,-ընդգծեց նա:
Վերլուծաբանի խոսքով, Հայաստանը պետք է օգտագործի այս պատուհանը ՝ խորացնելու համար Իրանի հետ իր հարաբերությունները և դիվերսիկացնելու իր տնտեսությունը: «Դրանով մենք ստանալու ելք դեպի արտաքին աշխարհ, շատ ավելի հուսալի, շատ ավելի կայուն, քան կարող էինք պատկերացնել»,-եզրափակեց Սաֆարյանը:
Արփինե Թովմասյան