Նախագահին կոչ են անում քննել մշակույթի նախարարի գործողությունները՝ Օձունի վերականգնման ընթացքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օձունի վերականգնման բարերար Մովսես Ձավարյանի երեկվա հարցազրույցը, որում նա մանրամասնորեն պատմում է, թե ինչպիսի արհեստածին խոչընդոտներ է ստեղծել Հասմիկ Պողոսյանն ու նրա գլխավորած մշակույթի նախարարությունը սրբատեղի վերականգնման ճանապարհին, պարզապես ցնցող էր: Բարերարի խոսքերով, նրան անգամ պետք է եղել «ծանոթներ խառնել», որ իրեն թույլ տան վերականգնել եկեղեցին: «Ծանոթության» այլընտրանքը նմանատիպ դեպքերում, հավանաբար, կաշառքն է լինում: Աբսուրդը մեր երկրում հասել է ծայրահեղ աստիճանի: Ակնհայտ է, որ բարերարը, ով մի քանի տարի առաջ պատրաստվում էր Հայաստանում այլ վանքեր ևս վերականգնել, սահմանափակվել է միայն Օձունով այդ խնդիրների պատճառով:

Լոռվա բնակիչները մակերեսորեն տեղյակ էին այդ խոչընդոտներին, սակայն մանրամասները հայտնի դարձան միայն երեկ:

Մի խումբ լոռեցի ակտիվիստներ հունիսի 14-ին ստորագրահավաք են նախաձեռնել՝ դիմելով Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանին՝ Օձունի վերականգնման հարցում Հասմիկ Պողոսյանի և մշակույթի նախարարության գործողությունների/անգործության ծառայողական քննություն անցկացնելու կոչով:

Մովսես Ձավարյանը մերկացրեց մեր երկրի, նրա պատմության հանդեպ հեգնական վերաբերմունքի մի խայտառակ պատմություն, որն, անշուշտ, պետք է ունենա հետևանքներ դրա մեղավորների համար:




Լրահոս