
Ընթացիկ տարում Հայաստանից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել Է 43 400 տոննա թարմ պտուղ–բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 26 847 տոննայի դիմաց:
Այսպես, հուլիսի 14-ի դրությամբ արտահանվել է 17 186 տոննա ծիրան նախորդ ամբողջ տարվա 1791տոննայի դիմաց:
Հայաստանից այսօրվա դրությամբ արտահանվել է 1589 տոննա կեռաս, նախորդ ամբողջ տարվա 370 տոննայիդիմաց:
Հայկական թարմ պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվել է Ռուսաստան, Ղազախստան,Բելառուս, Լեհաստան, Վրաստան, ԱՄԷ, Շվեյցարիա,Չեխիա , Նորվեգիա, Քուֆեյթ: