Beeline-ը և Մանկական զարգացման հիմնադրամը հայտարարում են, որ 2015 թվականին նույնպես կշարունակեն իրականացնել «Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագիրը։ Ավելին, այս տարի ընդլայնվել են ծրագրի շրջանակները. կբացվեն ոչ միայն ներառական կրթության անկյուններ Հայաստանի տարբեր մարզերում, այլ նաև կհիմնվի հաջողակների ակումբ Երևանում, ինչպես նաև կմշակվի երեխաների տրամաբանությունը զարգացնող խաղ հավելված։
«Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրով նախատեսվում է Արագածոտնի և Վայոցի Ձորի 4 կրթական հաստատությունում ստեղծել երեխաների զարգացման Beeline անկյուններ, ինչպես նաև իրականացնել ներառական կրթության զարգացմանն ուղղված միջոցառումներ: Ծրագրի շրջանակում ներառական կրթությամբ զբաղվող մասնագետները կանցնեն հատուկ վերապատրաստում, մասնագիտական սենյակները կզինվեն զարգացնող խաղերով և գրականությամբ, երեխաներին կտրամադրվեն Մանկական զարգացման հիմնադրամի կողմից արտադրված զարգացնող խաղալիքներ:
«Մենք կարևորում ենք Մանկական զարգացման հիմնադրամի հետ հաջող համագործակցությունը և հավատացած ենք, որ այս ծրագիրը, ինչպես և նախորդները, նույնպես կօգնի երեխաներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը: Հատուկ կարիքներով երեխաների համար համապատասխան ուսումնական պայմանների ապահովումը և նոր տեխնոլոգիաների կիրառումը, հաջողակների ակումբի, ինչպես նաև զարգացնող տրամաբանական խաղ հավելվածի ստեղծումը հնարավորություն կընձեռեն երեխաներին և երիտասարդներին նորովի բացահայտել և զարգացնել իրենց ներուժը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Մանկական զարգացման հիմնադրամի և Beeline-ի համագործակցությունը գնալով ընդլայնվում է՝ նորանոր փոփոխություն մտցնելով երեխաների և երիտասարդների կյանքում: Այս ծրագիրը ևս մեկ հնարավորություն է տալիս մարզերում աջակցել երեխաների պաշտպանության ոլորտում աշախատող մասնագետներին և լինել նրանց կողքին ներառական կրթության բարեփոխման գործընթացում: Իսկ ինչ վերաբերվում է հաջողակների ակումբին, ապա դա մի նոր շունչ կհաղորդի երիտասարդներին ինքնադրսևորվելու և իրենց շարքերը ներգրավելու նոր երեխաների»,-ասաց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը։
Նշենք, որ Beeline-ը համագործակցում է Մանկական զարգացման հիմնադրամի հետ 2011 թվականի ապրիլից։ Համագործակցության շրջանակում ստեղծվել է հատուկ կարիքներ ունեցող երեխաներից և հանրակրթական դպրոցներում սովորող երեխաներից բաղկացած «Մենք ենք» թատերախումբը: Թատերախմբի սաների համար անց են կացվում հատուկ միջոցառումներ և արտ–թերապիայի դասընթացներ, որոնք նպաստում են հատուկ կարիքներ ունեցող երեխաների ինտեգրմանը հասարակություն։ «Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի շրջանակում բացվել են «Beeline երեխաների զարգացման անկյուններ»։ Հիմնադրամին տրամադրվել «0-8000-1007» վստահության հեռախոսահամարը։