
Հուլիսի 11-ին Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Տաթևիկ Օհանյանի լիազորությունները դադարեցվել էին: Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Տաթևիկ Օհանյանի անձնական կյանքում շրջադարձային փոփոխություն է տեղի ունեցել` նա ամուսնացել է և որոշել է հրաժարական ներկայացնել՝ նաև դրսում ուսումը շարունակելու նպատակով:
Հիշեցնենք, որ Օհանյանը ԿԸՀ անդամ էր նշանակվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի քվոտայով, ըստ այդմ, թափուր պաշտոնի նոր հավակնորդին եւս պետք է առաջարկի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը:
Armlur.am-ի հետ զրույցում օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի խոսնակ Շուշանիկ Դանիելյանն ասաց, որ այս պահի դրությամբ նման քննարկում տեղի չի ունեցել. «Երբ որոշում կայացվի, անպայման պաշտոնապես կհրապարակենք: Այս պահին դեռ այդ հարցը չի քննարկվել, որևէ մեկի թեկնածությունը չի առաջարկվել»: